ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

ԱՄՆ-ի ընտրանին՝ աշխարհի եռակի չեմպիոն

ԱՄՆ-ի ընտրանին՝ աշխարհի եռակի չեմպիոն
07.07.2015 | 10:52

Ֆուտբոլի կանանց աշխարհի յոթերորդ առաջնության փոքր եզրափակչում հանդիպեցին Եվրոպայի գործող չեմպիոններ, մինչև վերջին թարմացումը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը գլխավորած Գերմանիայի ու Անգլիայի ընտրանիները: Հայտնվելով լավագույն քառյակում՝ վերջինս խոշոր անակնկալ էր մատուցել. առաջնության մեկնարկից առաջ ոչ մեկն անգլիացիներին չէր դիտարկում մեդալների հավակնողների դերում, բայց դե գլուխը մեկ-մեկ էլ նրա համար է, որ նրանից վեր թռնես:
Գերմանացիների հետ խաղում ինչպիսին էին նրանց շանսե՞րը:
Վիճակագրությունն այս առումով կատարելապես անմխիթար էր նրանց համար. գերմանացիների հետ ունեցած նախորդ քսան հանդիպումներում ընդամենը երկու անգամ են ոչ-ոքի խաղացել՝ պարտվելով տասնութում:
Բրիտանուհիների համար ևս մեկ տհաճ վիճակագրություն. մինչ այս առաջնությունը նրանք ոչ մի անգամ չեն կարողացել առաջ անցնել մեկ քառորդից: Սակայն գիտեք, որ ամեն ինչի վերջն էլ մի օր գալիս է: Կարճ կապենք: Հաղթողին որոշելու համար հարկ եղավ լրացուցիչ երեսուն րոպե: Բանն արդեն մոտենում էր հետխաղյա տասնմեկմետրանոցներին, երբ հետևեց մրցակցի չարաբաստիկ սխալը սեփական տուգանայինում: Անգլուհիներն անվրեպ էին: Հենց այս միակ գոլն էլ որոշեց, թե որն է աշխարհի երրորդ թիմը: Գուցե ավելորդ մանրամասն թվա, բայց, բոլոր դեպքերում, լինի տղամարդկանց, թե կանանց, աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ է բրոնզե մեդալի արժանանում մեկը, ում ազգանունը Բրոնզ է: Իհարկե, անգլուհիներն իրավունք ունեն նրանից նեղանալու, որովհետև ազգանունը Բրոնզ լինելու փոխարեն կարող էր լինել ավելի բարձր հարգի մետաղի անունով, բայց դե ինչ ունեին՝ ունեին:
Ինչպես նախորդ առաջնությունում, գլխավոր եզրափակչում հանդիպեցին ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ընտրանիները: Վերջինս առաջնությունում պարտության դառնությունը չճաշակած միակ թիմն էր: Հատկանշական է, որ ծագող արևի երկրի ներկայացուցիչները բոլոր հանդիպումները շահել էին մեկ գնդակի տարբերությամբ, ինչը պատճառ էր դարձել խոսելու նրանց կատարմամբ ռացիոնալ ֆուտբոլի մասին: Հավասարապես հատկանշանական է ևս մեկ փաստ. ԱՄՆ-ի ընտրանին միակն էր, որ մասնակցել է բոլոր առաջնություններին ու բոլորում էլ մեդալակիր դարձել. նրանք աշխարհի կրկնակի չեմպիոն են, մեկ անգամ դարձել են փոխչեմպիոն, երեք անգամ՝ բրոնզե մեդալակիր:
Հանդիպման ելքը, ըստ էության, որոշվեց խաղի առաջին տասնվեց րոպեներին: Արդեն վեցերորդ րոպեին ամերիկացիները հաղթում էին 2:0 հաշվով, իսկ տասնվեցերորդ րոպեին հաշիվն արդեն կրկնապատկել էին: Սա իսկապես սառը ցնցուղ էր ճապոնացիների համար, ովքեր ամեն ինչ կարող էին ակնկալել, բայց ոչ նման դաժան սկիզբ: Ի վերջո արձանագրվեց 5:2 հաշիվ: Եթե հիշենք, որ առաջնությունը յոթերորդ անգամ էր անցկացվում, ապա աշխարհի արդեն եռակի չեմպիոններն անուղղակի հիշեցում արեցին:
Սակայն թվերի խորհրդավոր լեզուն այս հանդիպումում մեկ անգամ չէ, որ խոսեց: Նախ խփվեց աշխարհի բոլոր առաջնությունների ամենաարագ գոլը, ապա արվեց ամենաարագ դուբլը, ապա՝ ամենաարագ հեթ տրիկը: Գուցե և սխալվեմ՝ ասելով, որ մինչ այս հանդիպումը եզրափակչում դուբլ չի եղել, բայց որ հեթ տրիկն առաջին անգամ էր, սա հաստատ է: Այնպես որ, Կառլի Լլոյդն առաջնությունում չառանձնացավ միայն լավագույն ռմբարկուի (վեց գնդակ) ու լավագույն խաղացողի համար սահմանված մրցանակներով. նա ընդմիշտ պատմություն մտավ եզրափակչում իր եռագոլով, որը դժվար թե մոտակա ժամանակներում կրկնվի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ